Լրահոս

08.08.2012 13:12


Թեհրան. «Իրանը երբեք թույլ չի տա, որ Սիրիան կործանվի»

Թեհրան. «Իրանը երբեք թույլ չի տա, որ Սիրիան կործանվի»

«Եվրանյուզի»–ի փոխանցմամբ՝ Իրանը մշտական աջակցություն է խոստացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Հանդիպման ժամանակ Ջալիլին հայտարարել է, որ Սիրիան տարածաշրջանային դաշինքի՝ «իսլամական դիմակայության առանցքի» հենասյուներից մեկն է՝ ընդգծելով, թե Իրանը երբեք թույլ չի տա, որ Սիրիան կործանվի: Ըստ Ջալիլիի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման միակ ուղին ժողովրդավարությունն ու ազատ ընտրություններն են:

Ջալիլին պատերազմի սանձազերծման համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ ընդգծելով, որ Սիրիայում ընթացող զարգացումները պայմանավորված են ոչ թե երկրի ներքին խնդիրներով, այլ դիմակայության առանցքի ու տարածաշրջանում և աշխարհում նրա թշնամիների արտաքին հակամարտությամբ: Իրանցի պաշտոնյան հավելել է, որ այդ ամենը՝ քաղաքական ու տնտեսական այդ բոլոր պատժամիջոցները, պարզապես Սիրիայի դեմ նյութված դավ են, ինչն անասելի տանջանքներ է պատճառում Սիրիայի ժողովրդին:

Բաշար Ասադն իր հերթին նշել է, որ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը մտադիր են  իրենց երկիրը մաքրել ահաբեկիչներից և չեն դադարեցնի նրանց դեմ պայքարը:

Այս խորագրի վերջին նյութերը