Լրահոս

09.08.2012 18:10


Հետախուզվողները հայտնաբերվել են

Հետախուզվողները հայտնաբերվել են
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նորատուս գյուղից  բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Վրույր  Սարգսյանը, որը ս/թ ապրիլի 3-ից հետախուզվում էր շորթման մեղադրանքով:
 
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին Երևան քաղաքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Տիգրան Սիմոնյանին, որը ս/թ հուլիսի 23-ից հետախուզվում էր հարկերըտուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
 
***
Օգոստոսի 8-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները  բերման են ենթարկել 1958 թ. ծնված Վալերիկ Փաշինյանին, որը ս/թ փետրվարի 24-ից ՌԴ Վորոնեժի իրավապահների կողմից հետախուզվում էր  փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը