Լրահոս

10.08.2012 09:39


ԱՄՆ–ը մտադիր է Պարսից ծոցում ՀՀՊ համակարգեր տեղադրել

ԱՄՆ–ը մտադիր է Պարսից ծոցում ՀՀՊ համակարգեր տեղադրել

ԱՄՆ  իշխանությունները մտադիր են Պարսից ծոցում  հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ)  համակարգեր տեղադրել։ Ըստ ռուսական «Վզգլյադի»՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ սերտ համագործակցություն է հաստատել ՀՀՊ ոլորտում։

–ԱՄՆ-ը մտադիր է ձեռնարկել անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումները,- ասել է նա` մեկնաբանելով նախօրեին «Նյու Յորք Թայմս»-ի հրապարակած այն հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ը մի շարք արաբական երկրների հետ ակտիվացրել է ջանքերը տարածաշրջանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու ուղղությամբ:

Ամերիկացի պաշտոնյան մանրամասներ չի ներկայացրել, թե կոնկրետ Պարսից ծոցի որ շրջանում են տեղադրվելու դրանք, սակայն ընդգծել է, որ դա արվում է տարածաշրջանն իրանական հրթիռներից պաշտպանելու համար:

Ինչպես ընդգծել էր ամերիկյան թերթը, Պենտագոնն արդեն Պարսից ծոցի երկրներին է մատակարարել մի քանի միլիարդ արժողության սպառազինություն:

Այս խորագրի վերջին նյութերը