Լրահոս

10.08.2012 11:56


Վահե Էնֆիաջյան. «ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ–ն առաջադրել է ժողովրդի վստահություննը վայելող թեկնածուներին»

Վահե Էնֆիաջյան. «ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ–ն առաջադրել է ժողովրդի վստահություննը վայելող թեկնածուներին»

Այսօրվա ասուլիսին պատասխանելով հարցին, թե «Բարգավաճ Հայաստանը» ՏԻՄ ընտրուններում ինչպես է պայքարելու ընտրախախտումների և ընտրակեղծիքների դեմ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասել է. «Պատրաստված վստահված անձինք ենք ունենալու: Հանձնաժողովներում նաև փորձ ունեցող մարդկանց ենք ներգրավելու և փորձելու ենք հասարակական կառույցներին հորդորել, որ հնարավորինս մեծ մասնակցություն ունենան որպես դիտորդներ և թույլ չտան, որ զերծարարություններ տեղի ունենան»:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուներին, բանախոսն ասել է, որ ընտրություններից առաջ կուսակցությունն ի հայտ է բերել այն թեկնածուներին, ովքեր ժողովրդի վստահությունն են վայելում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը