Քաղաքական

16.08.2012 12:06


Գյումրիի քաղաքապետի թեկնածուները 4–ն են

Գյումրիի քաղաքապետի թեկնածուները 4–ն են

Երեկ` օգոստոսի 15–ին ավարտվեց սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որպես թեկնածու գրանցելու ժամկետը: Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու` ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը, Անդրանիկ Ավետիսյանը: Երեկ անկուսակցական Ռաֆայել Ասատրյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: 

 Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը:

Այս խորագրի վերջին նյութերը