Լրահոս

16.08.2012 18:17


Գագիկ Բեգլարյանն իր դժգոհությունն է հայտնել

Գագիկ Բեգլարյանն իր դժգոհությունն է հայտնել

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ այցելել է Ապարան քաղաք:

Մ-3 միջպետական ճանապարհը` Երևան-Ապարան-Վանաձոր, նախկինում նորոգվել է 2000 թ-ի սկզբներին: Ապարանի ներսում` այդ ճանապարհի շուրջ 3.9 կմ երկարությամբ հատվածն ամբողջովին քայքայվել է, որի հիմնական պատճառը վատ ջրահեռացումն է ոչ միայն անձրևաջրերից, այլև խմելու և կոյուղու ջրերից: Ապարանի ազգաբնակչության հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով բնակչության խնդրանքին, հանձնարարել է նախարարությանը` ուսումնասիրել ու լուծել խնդիրը:
Օգոստոսի 2-ին նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Շինֆորում» կապալառու կազմակերպությ ունն արդեն սկսել է վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: Ճանապարհի շինարարական աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 550 միլիոն դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գագիկ Բեգլարյանն իր դժգոհությունն է հայտնել շինարարներին աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ: 

Նա հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցապատման և ասֆալտապատման աշխատանքները և հստակ խնդիր դրել նրանց առջև ապահովել ճանապարհների կառուցման բարձր որակը, որոնց արդյունքը ստուգելու համար օգոստոսի 25-ին ևս կայցելի Ապարան:

Այս խորագրի վերջին նյութերը