Քաղաքական

17.08.2012 14:08


Վարդան Ղուկասյանը առաջադրված ոչ մի թեկնածուի չի սատարելու

Վարդան Ղուկասյանը առաջադրված ոչ մի թեկնածուի չի սատարելու

Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե Վարդան Ղուկասյանը քաղաքապետի ընտրություններում սատարելու է թեկնածուներից Սպարտակ Պետրոսյանին: Հաղորդագրության մեջ ասված է.

«Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը , թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ:  Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի»։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 9-ին: Թեկնածուներն այս պահին չորսն են` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը,  անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը և Անդրանիկ Ավետիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը