Քաղաքական

22.08.2012 13:51


Գյումրիի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է

Գյումրիի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է

Այսօր` օգոստոսի 22-ին մեկնարկել է Գյումրիի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 7-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կպայքարի 4 թեկնածու` ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը, Անդրանիկ Ավետիսյանը: Ավագանու ընտրություններին առաջադրված են ավագանու անդամի 72 թեկնածու, որոնցից 35-ը կուսակցականներ են, 37-ը՝ ինքնաառաջադրվածներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը