Լրահոս

26.08.2012 14:54


Խոտածածկ տարածքներում հրդեհները շարունակվում են

Խոտածածկ տարածքներում հրդեհները շարունակվում են

Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվել է 60 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի թիվ 4 մանկապարտեզի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք, Եղվարդ քաղաքի "Դզի" կոչվող հանդամասում` 3 հա, Քաղսի գյուղում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի կիրճում` 10 հա խոտածածկ տարածք և երկու ծառ, նույն մարզի Ապարան քաղաքի Գայի փողոցի մոտակայքում` 270 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում` 8000 քմ խոտածածկ տարածք, Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը