Լրահոս

27.08.2012 18:15


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հետախուզվողները հայտնաբերվեցին
Օգոստոսի 26-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի և Հրաչյա Քոչար փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Մհեր Ս.-ին, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Մհեր Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
 
***
Օգոստոսի 26-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Դուբայ-Երևան   չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Դավիթ Ղ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենքռազմամթերքպայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուիրացնելուպահելուփոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
 
***
Օգոստոսի 25-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Զոհրապ Հ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը