Լրահոս

27.08.2012 17:29


Ավստրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Ավստրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին(նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ:

 Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

 Դեսպան Կրաուտը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:

 Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը նշեց, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում  երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվեց, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է  համագործակցության համար  առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում  մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին:

Այս խորագրի վերջին նյութերը