Քաղաքական

28.08.2012 09:45


Գյումրիում Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ

Գյումրիում Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ երեկ Գյումրիում կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Գյումրու ծայրամասային` «Գծի հետև» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված լուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո։

Ըստ քաղաքում պտտվող լուրերի՝ այդ հանդիպումը կազմակերպած մի խումբ երիտասարդները, ովքեր Գյումրու քաղաքապետի պաշտոնում մտադիր են պաշտպանել Բալասանյանի թեկնածությունը, նախկինում համագործակցել են ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Նշվում է նաև, որ քաղաքապետի որդին, ով Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև» է եկել` այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով: Հնչած կրակոցների մասին թերթին հաղորդել են վերոնշյալ թաղամասի բնակիչները:

Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում չեն հերքել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, բայց մանրամասներ չեն հայտնել: Թերթը նշում է, որ նրանք, ըստ էության, նաև չեն հերքել, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ևս միջադեպին մասնակցել է:

Այս խորագրի վերջին նյութերը