Լրահոս

28.08.2012 11:20


Հրշեջ ծառայությունում աշխատնքի չընդունվելու պատճառով հունաստանցին այրել է անտառը

Հրշեջ ծառայությունում աշխատնքի չընդունվելու պատճառով հունաստանցին այրել է անտառը

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա տղմարդու՝ Քիոս կղզում դիտավորյալ անտառը հրդեհելու մեղադրանքով։

Ինչպես հաղորդվում է, նման արարքի պատճառ է հանդիսացել այն, որ երիտասարդին մերժել են աշխատանքի ընդունել հրշեջ ծառայությունում։

«Ձերբակալվածը խոստովանել է, որ դիտվորյալ հրկիզում է իրականացրել։ Իր գործողությունները նա պատճառաբանել է նրանով, որ խիստ բարկացել է, երբ իրեն մերժել են աշխատանքի ընդունել հրշեջ ծառայության ստորաբաժանումում»,–գրում է «Կատիմերին» պարբերականը։

Երիտասարդի արաքի պատճառով կրակը 6 օրում ոչնչարել է 15 հեկտար անտառ։ Հրդեհի մարման աշխատանքներում ընդրկված են եղել հատուկ ինքնաթիռներ, Հունաստանի տարբեր վայրերից ժամանած հարյուրից ավելի հրշեջներ, զինվորականներ և կամավորականներ։

Այս խորագրի վերջին նյութերը