Լրահոս

18.01.2011 16:45


Մանկական «Եվրատեսիլ 2011»–ն անցկացվելու է Հայաստանում

Մանկական «Եվրատեսիլ 2011»–ն անցկացվելու է Հայաստանում

Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվելու է Հայաստանում՝ 2011թ. դեկտեմբերի 3-ին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն էլ նշել է, որ մրցույթն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում։ Մրցույթին մասնակցելու են համաշխարհային մեծության աստղեր։

Նա նաև նշել է, որ մրցույթի համար անհրաժեշտ գումարների մի մասը տրամադրելու է Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը, իսկ մյուս մասը հայթայթվելու է  տեղում:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը