Լրահոս

29.08.2012 17:45


Կերի պաշարները բավարար են

Կերի պաշարները բավարար են

Կերի սակավության ու դրանով պայմանավորված դժվարությունների թեման արհեստականորեն և պարբերաբար չարաշահվում է առանձին լրատվամիջոցների կողմից, որոնց ի պատասխան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է`

-  Եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված կերի կուտակման դժվարություններ ունեն հանրապետության առանձին համայնքներ: Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես  նաև Լեռնային Ղարաբաղում խոտն առատ է, և,  տեղական  պահանջները բավարարելուց  բացի, հնարավոր է դրա վաճառքը հարևան համայքներին: Առաջին անգամ ամբողջությամբ հավաքվում է հնձված արտերի ծղոտը: Գյուղացիական տնտեսությունները թույլտվություն են ստացել առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար հավաքել անտառային տարածքների խոտը:

Հանրապետությունն ամբողջությամբ ապահովված է  կերով, իսկ կերի գները, վերջին շաբաթվա ընթացքում նույնիսկ  նվազել են:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վստահաբար հայտնում է, որ կերի սակավության հետ կապվող անասնագլխաքանակի կտրուկ անկման, հարկադիր մորթի, անասնաբուծության մեջ ձեռք բերված ցուցանիշների նվազման, Հայաստանից խոտի արտահանման, ինչպես նաև կերի գնի կտրուկ աճի մասին   տարածվող լուրերն անհիմն ապատեղեկատվություններ են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին` գյուղոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները փնտրել գյուղատնտեսության նախարարության մասնագիտական վերլուծությունների, հրապարակումների և տեղեկատվությունների մեջ` զերծ մնալով կասկածելի,  ապակողմնորոշող, երբեմն նույնիսկ , միտումնավոր հրապարակումներից:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը