Լրահոս

30.08.2012 09:54


Հրդեհները չեն դադարում

Հրդեհները չեն դադարում

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան  քաղաքի  Բանավան 5 թաղամասում այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք, Արզական գյուղում`3 հա, Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցու մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք և 3 ծառ՝ մասամբ, Տավուշի մարզի Բերդավան գյուղում` 200 հակ անասնակեր, Շիրակի մարզի Գյումրի  քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում` 250 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ–Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը