Լրահոս

05.06.2009 16:17


Անհնարինը՝ ակնհայտ

Հունիսի 4-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել 1960 թ. ծնված Ռոբերտ Գ.-ն և հաղորդել, որ շուրջ 4 ամիս Մեծ Պառնի և Ծաղկաբեր գյուղերի գազատարի գլխամասային հաշվիչի տվյալներով արձանագրվել է մոտ 150.000 դրամի ցածր ճնշման գազի կորուստ, կատարել է ստուգումներ և հունիսի 4-ին, ժամը 10.00-ին, Ծաղկաբեր գյուղի տարածքով անցնող գազատարի խողովակի վրա նկատել է ապօրինի տեղադրված կցափող:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գազատար խողովակը ս/թ փետրվար ամսին ապօրինի ծակել և մինչև հունիսի 4-ը գազը հափշտակել է 1959 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Թ.-ն, որը խողովակին ամրացրել է կցափող և դրանից միացրել ռետինե խողովակ ու տեղափոխել իր տուն:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը