Լրահոս

04.09.2012 12:26


Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ. «Հուգարիան պետք է Ադրբեջանից անմիջապես պահանջի ետ վերադարձնել Սաֆարովին»

Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ. «Հուգարիան պետք է Ադրբեջանից անմիջապես պահանջի ետ վերադարձնել Սաֆարովին»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից:

«Արձագանքում եմ օրերս Հուգարիայում տեղի ունեցած սկանդալային դեպքին, երբ Հուգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին` բանակային սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. ՆԱՏՕ-ի կազմակերպած «Խաղաղության համար» լեզվի ուսուցման դասընթացի ժամանակ վայրագաբար սպանել էր հայակական բանակային սպա Գուրգեն Մարգարյանին` խաղաղ քնած ժամանակ:

Նախ հարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատությունն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժություն, և դատարանը որոշեց հանցագործին տալ ցմահ բանտարկություն` երեսուն տարի առանց ներման իրավունքի ռեժիմով: Ցավոք այսօրվա հունգարական կառավարությունը որոշեց փոխել արդարությունը նավթադոլարններով և վերադարձրեց հանցագործին Ադրբեջանին, որտեղ հենց առաջին օրն իսկ նա ստացավ ներում  նախագահ Ալիևի կողմից ու դարձավ ազգային հերոս:

Կարծում եմ՝ դեռևս ուշ չէ, որ Հունգարիան գոնե մասնակիորեն ուղղի իր սխալը և ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի  հունգարական բանտ: Հայկական կառավարությունը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ հայտարարելով, որ այսպիսի գործողությունները կդանդաղեցնեն, և նույնիսկ կկասեցնեն Ղարաբաղյան գործընթացի կարգավորումը:

Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում, լավ են հասկանում, որ բավական է ընդհամենը մեկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ, և նրա 160 հազար քաղաքացիները կսպանվեն, իսկ մնացյալ եվրոպական երկրները գուցե փակեն իրենց աչքերը նավթադոլարների շնորհիվ:

Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին` պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով, իսկ եվրոպական պետությունները պետք է վերջնականապես հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախության ընդունումն է հանդիսանում եզակի երաշխիք այն բանի համար, որ համանման դեպքեր այլևս չկրկնվեն»:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը