Լրահոս

05.06.2009 19:28


Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։

Հանձնաժողովը դիտարկել է 12 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի չգործող դպրոցի 1-ին հարկում կաթի ընդունման կետի կազմակերպման նախագծում», «ՀՀ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի մարզահրապարակի կահավորում», «ՀՀ մարզերի դպրոցների մասնակի կահավորում» ծրագրերը և «ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նոր կառուցվող Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան տարածքի ինժեներա-երկրաբանական և գեոդեզիական հետազոտություն» ու «ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի նոր կառուցվող միջնակարգ դպրոցի նախագծման փորձաքննություն» օժանդակ ծրագրերը։
Այնուհետև քննարկվել և հաստատվել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Գյուղատնտեսության, խաղողագործության և ծառաբուծության բնագավառներում բակտերիական մելանինի կիրառումը որպես բույսերի աճման խթանիչ», «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության' «Մեթադոնային փոխարինող բուժում օփիատային թմրամոլների շրջանում», «Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության' «Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերում» ծրագրերը, ինչպես նաև «Բարձունք-5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության' «Էջմիածին-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն», «Գյումրի-13» ռադիոլոգիական դիագնոստիկ կենտրոն ծառայություն», «Գյումրի-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն» և «Վարդենիս-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն» ծրագրերը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

Այս խորագրի վերջին նյութերը