Լրահոս

05.09.2012 11:59


Գագիկ Ծառուկյան. «Ադրբեջանն ամբողջ աշխարհի և մարդկության առջև վարկաբեկեց ինքն իրեն» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «Ադրբեջանն ամբողջ աշխարհի և մարդկության առջև վարկաբեկեց ինքն իրեն» (տեսանյութ)

Այսօր Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու փաստին, նշել է, որ խստորեն դատապարտում է կատարվածը և շեշտել, որ Ադրբեջանը կատարված քայլով վարկաբեկվել է։

«Ադրբեջանն իր կատարած քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի և մարդկության առջև: Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է տվյալ երկրի մտածելակերպի մասին։ Աշխարհն էլ գիտի, մենք էլ գիտենք, որ հաղթողը մենք ենք»,–ասել է ԲՀԿ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը