Լրահոս

07.09.2012 18:05


Հետախուզվողներ

Հետախուզվողներ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները    սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1968թ. ծնված Աշոտ Գ.-ին, որը ս/թ մայիսի 23-ից գտնվում էր հետախուզման մեջ:
 
***
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Աղբերք գյուղի գյուղամիջից բերման են ենթարկել 1965թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը