Քաղաքական

08.09.2012 10:31


Վաղը ՀՀ 5 մարզերում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Վաղը ՀՀ 5 մարզերում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Սեպտեմբերի 9-ին Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ընդհանուր առմամբ, 535 համայնքներից 379-ում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ 454-ում՝ ավագանու ընտրություններ:  

Հայաստանի 18 քաղաքներում նշանակված են քաղաքապետի ընտրություններ: Մասնավորապես, քաղաքապետ կընտրեն Սյունիքի մարզից` Կապանում, Սիսիանում, Մեղրիում, Քաջարանում, Արարատի մարզից` Վեդիում, Մասիսում, Արմավիրից` Մեծամորում և Էջմիածնում, Շիրակից` Գյումրիում և Արթիկում, Լոռիից` Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում:

Սեպտեմբերի 23-ին ընտրություններ կացնկացվեն Հայաստանի մի շարք այլ համայնքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը