Լրահոս

20.09.2012 18:04


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հետախուզվողները հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի 16-րդ թաղամասի թիվ 47 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Լևոն Զելիկյանին, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Խափանման միջոցը` կալանք:
Լ. Զելիկյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
 
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից  բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վարդան Անտոնյանին, որը 2010 թ. դեկտեմբերի 8-ից Ուկրաինայի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Վ. Անտոնյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու ՀՀ գլխավոր դատախազություն:
 
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Իջևանի և Աշտարակի բաժինների ծառայողները Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դավիթ Իսախանյանին, որը  սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից պատժի կրումից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը