Լրահոս

20.09.2012 18:01


ԲՀԿ թեկնածու. «Եկել է ամեն ինչ փոխելու ժամանակը»

ԲՀԿ թեկնածու. «Եկել է ամեն ինչ փոխելու ժամանակը»

Այսօր Վայքում ԲՀԿ նախընտրական հավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Բաբա Բաբայանը հայտարարել է, որ եկել է ամեն ինչ փոխելու ժամանակը: Նա կարևորեց հանրահավաքի մարդաշատությունը չնայած նրան, որ ոստիկանությունը տնետուն է մտել ու փորձել մարդկանց ահաբեկել, որպեսզի նրանք չմասնակցեն ԲՀԿ նախընտրական միջոցառմանը: Նա կոչ արեց վայքեցիներին ընտրել իրենց խղճի մտոք`անկախ քաղաքում ստեղծված վախի մթնոլորտից:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ իր ելույթում, անդրադառնալով Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին, ով վերջերս ԲՀԿ հասցեին վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել, ասել է.

-Էդգար Ղազարյանը ինչպես ջերմուկ վաճառող եղել է, այնպես էլ շարունակում է մնալ։ Չհանսունացած ծիրան է, ու Աստված գիտի`երբ կհասունանա»։

Այս խորագրի վերջին նյութերը