Լրահոս

21.09.2012 18:41


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կարեն Ս.-ին, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը  02.20-ին, ոստիկանության Արաբկիր  բաժնի ծառայողները Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հակոբ Մնացականյանին, որը ապրիլի 20-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու
մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հ. Մնացականյանը ներկայացվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
 
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Շենգավիթ բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 2011 թ. ծնված Խաչատուր Հովսեփյանը, որը 2011 թ. դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը