Լրահոս

22.09.2012 10:16


Լիբիայում բախումները շարունակվում են` այսօր զոհվել է 3, վիրավորվել 20 ցուցարար

Լիբիայում բախումները շարունակվում են` այսօր զոհվել է 3, վիրավորվել 20 ցուցարար

Վերջին օրերին Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի են ունենում բողոքի ցույցեր`ընդդեմ ծայրահեղական իսլամիստների գործողությունների, ովքեր փորձում են վերահսկել քաղաքը: Ցույցերը ուղեկցվում են բախումներով: Այսօր առավոտյան Բենգազիում զոհվել է 3, վիրավորվել 20 ցուցարար: Միջադեպը տեղի է ունեցել բանակային զորամասի շտաբի մոտ: 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ցուցարարները գրավել են «Անսար-աշ-Շարիա» իսլամիստական խմբավորման բազան: Այս խմբավորման գրոհայինները մեղադրվում են սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա գործած հարձակման համար: Այն ժամանակ զոհվել էր դիվանագիտական կորպուսի 4 աշխատակից, այդ թվում` ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը: 

Այս խորագրի վերջին նյութերը