Լրահոս

22.09.2012 10:46


Իլհամ Ալիև. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»

Իլհամ Ալիև. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի դիվանագիտական կորպուսի ղեկավարների չորրորդ խորհրդաժողովում, խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

ANS PRESS-ի փոխանցմամբ` Ալիևն ասել է. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները հիմնախնդիրը լուծելու համար:
Հայաստանը ցանկանում է, որ այս հարցը սառեցվի, ստատուս-քվոն պահպանվի, բանակցություններն անարդյունք ձևով շարունակվեն: Մեզ ոգևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այն հայտարարությունները, որ ստատուս-քվոն անընդունելի է, և որ այն պետք է փոփոխության ենթարկվի: Սակայն մենք ակնկալում էինք, որ այդ հայտարարություններին կհետևեն կոնկրետ քայլեր»:

Այս խորագրի վերջին նյութերը