Լրահոս

27.09.2012 10:06


Անջելինա Ջոլին հիվանդ չէ. հոլիվուդյան աստղի ներկայացուցիչը հերքում է

Անջելինա  Ջոլին հիվանդ չէ. հոլիվուդյան աստղի ներկայացուցիչը հերքում է

Անջելինա Ջոլին հերքել է իր հիվանդության մասին լուրերը: Նրա ներկայացուցիչն իտալական «Chi» թերթին հայտնել է, որ դերասանուհին այժմ զբաղված է միայն սեփական երեխաների ու սիրիացի փախստականների հարցերով: Նա հավելել է, որ դերասանուհին նիհարել է հատուկ սննդակարգի հետևանքով։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկյան «National Enquirer» –ը լուր էր հրապարակել, թե Ջոլին մահվան եզրին է հեպատիտ C-ի պատճառով:

Անջելինա Ջոլիի հիվանդության մասին հայտնել էին  նաև թուրքական լրատվամիջոցները, որոնք հաղորդում էին, թե Թուրքիա այցի ժամանակ Ջոլին հանդիպել էր հայտնի փոխպատվաստողների հետ  ու  քննարկել լյարդի փոխպատվաստման հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը