Լրահոս

27.09.2012 15:14


«Ոսկե ծիրան»–ը կարժանանա Միջազգային աստղ մրցանակի

«Ոսկե ծիրան»–ը  կարժանանա Միջազգային աստղ մրցանակի

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արժանացել է  «Միջազգային աստղ որակի համար»  մրցանակի` «Ոսկե» անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category, Geneve, 2012): Հեղինակավոր մրցանակը սահմանված է «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից` համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև):

Ամենամյա մրցանակն կշնորհվի արդեն 37-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներում և սեկտորներում գործող կազմակերպություններին:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը  տեղի կունենա Ժնևում` ՄԱԿ-ի Եվրոպական կենտրոնական գրասենյակում` սեպտեմբերին 30-ին:

Արարողոթյունը լուսաբանելու համար արտոնվել  են  26 հեղինակավոր լրատվական գործակալություններ:

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանրային կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը