Քաղաքական

28.09.2012 12:43


Նաիրա Զոհրաբյան. «Որևէ հիմք չունեմ կասկածելու Վարդան Օսկանյանի հայտարարություններին»

Նաիրա Զոհրաբյան.  «Որևէ հիմք չունեմ կասկածելու Վարդան Օսկանյանի հայտարարություններին»

«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի  կողմից պատգամավոր Վարդան Օսկանյային քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու համար համաձայնություն տալու վերաբերյալ ԱԺ միջնորդագիր ներկայացնելու փաստը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ օրվա երկրորդ կեսից հետո կկայանա խմբակցության նիստ, որից հետո ԲՀԿ–ն հանդես կգա համապատասխան գնահատականով։

Միաժամանակ Զոհրաբյանն իր անձնական տեսակետն է  ներկայացրել այդ խնդրի վերաբերյալ՝ նշելով.

«Որևէ հիմք չունեմ կասկածելու Վարդան Օսկանյանի հայտարարություններին առ այն, որ իր հիմնարկը գործել է օրենքի, օրինականության շրջանակներում, և եթե անգամ ընդունենք, որ եղել են տեխնիկական ինչ–ինչ թերացումներ, ապա ես չեմ կարծում, որ դա այն հարցն է, որի համար գլխավոր դատախազը պետք է մտնի Ազգային ժողով՝ միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից  զրկելու»։ 

Այս խորագրի վերջին նյութերը