Աշխարհ

01.10.2012 10:36


Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում սկսվել են խորհրդարանի ընտրությունները։ Այնտեղ աշխատում է 3719 ընտրական տեղամաս, որտեղ կարող է քվեարկել ավելի քան երեք ու կես միլիոն ընտրող։

Ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն։ Իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնական մրցակիցը կլինի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի Վրացական երազանք կոալիցիան։ Երկրի քաղաքացիները պետք է ընտրեն 150 պատգամավոր, որոնցից 77–ը՝ կուսակցական ցուցակներով, իսկ 73–ը՝ առանձին տեղամասերում։ ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը հաղորդում է, որ ընտրությունները կայացած  կճանաչվեն անկախ նրանից, թե քանի ընտրող կքվեարկի։

Բոլոր ընտրատեղամասերում կան տեսախցիկներ։ Վրաստանում ընտրությունների ընթացքին կհետևի ավելի քան 60 հազ. տեղական և 2 հազ. միջազգային դիտորդ։

Այս խորագրի վերջին նյութերը