Լրահոս

02.10.2012 09:57


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցի վերջնամասում այրվել է 1500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասում՝ 30 հա և 4000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ 1 հա, Թռչկան և Մեծ Պառնի գյուղերի միջանկյալ հատվածում՝ սարալանջին՝ 15 հա, Արարատի մարզի Արարատ գյուղի Շահումյան փողոցում՝ 1200 քմ, Լանջառ գյուղին հարակից սարալանջին՝ մոտ 15 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-իմ ոտակայքում (Քարաբերդ գյուղի մոտ)՝ 3 հա խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը