Լրահոս

02.10.2012 13:55


Ամերիկյան «Ապաչի» ուղղաթիռները վտանգի տակ են

Ամերիկյան «Ապաչի» ուղղաթիռները վտանգի տակ են

Ինչպես փոխանցում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրանը ստեղծել է զենք, որով կարող է ոչնչացնել ամերիկյան «Ապաչի» ուղղաթիռները։ Այդ զենքն է իրանական արտադրության «Շահեր» դիպուկահար հրացանը։

«Այդ հրացանը մշակվել է հատկապես հակառակորդի ուղղաթիռների դեմ պայքարելու համար»,–ասել է Իրանի բանակի հետազոտական կազմակերպության ղեկավար Մասուդ Զավարեին։ Նա նաև ավելացրել է, որ իրենք տեղյակ ենք այդ ուղղաթիռների խոցելի տեղերի մասին, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի «Շահեր» հրացանից արձակված դիպուկ կրակոցով վնասազերծել «Ապաչի» ուղղաթիռները։

Այս խորագրի վերջին նյութերը