Աշխարհ

02.10.2012 14:33


Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դառնում է ընդդիմություն

Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դառնում է ընդդիմություն

Այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դառնում է ընդդիմություն, և ճանաչել է «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը կայացած ընտրություններում։

Ըստ Վրաստանի ԿԸՀ–ի վերջին տվյալների՝ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքը հաղթում է նաև մեծամասնական համակարգով, բայց շատ քիչ է առաջ անցել Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից՝ 31 ընտրատարածքում հաղթել են առաջինի թեկնածուները, իսկ 29–ում՝ իշխանության։  

Այս խորագրի վերջին նյութերը