Լրահոս

02.10.2012 20:21


Գագիկ Ջհանգիրյան. «Էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր ուշ, մի օր շուտ»

Գագիկ Ջհանգիրյան. «Էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր ուշ, մի օր շուտ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն և ընդգծել.

Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են Քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր ուշ, մի օր շուտ:

Նա ավելացրել է, որ ԱԺ–ի այս դահլիճում ներկա որոշ պատգամավորներ, եթե ոչ շատերը, իրենց նախկին գործընկերներին պատահաբար հանդիպելիս ինքնարդարացման խոսքեր են փնտրում և չեն կարողանում շիտակ նայել նրանց աչքերին:

Ջհանգիրյանը հույս է հայտնել, որ ապագայում ամաչելու, իրենց գործընկերներից հայացքները թաքցնելու առիթներ այլևս չեն ունենա, անձնատուր չեն լինի քաղաքական ու խմբային թելադրանքներին, բարձր կպահեն ԱԺ-ի պատգամավորի, ուղղակի հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը