Լրահոս

03.10.2012 09:05


Մեկ արծաթե և մեկ ոսկե մեդալ սամբոյի աշխարհի գավաթի մրցափուլում

Մեկ արծաթե և մեկ ոսկե մեդալ սամբոյի աշխարհի գավաթի մրցափուլում

2012թ. հոկտեմբերի 1-3-ը Մոսկվայում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի` Ասլանբեկ Ասլանխանովի մրցանակները վիճարկող մրցաշարում արցախցի մարզիկ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը՝ մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի ու գավաթի:

Հիշեցնենք, որ նույնպես արցախցի  Մավրիկ Նասիբյանը արծաթե մեդալի էր արժանացել երեկ` հոկտեմբերի 1-ին, մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում:

Այս գիշեր մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք:

 Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը