Լրահոս

03.10.2012 09:36


Հրդեհները չեն դադարում

Հրդեհները չեն դադարում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Լոռու մարզի Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում` 2000 քմ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտ` 1,5 հա, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 127 հասցեում՝ 1 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում՝ Պետական քոլեջի տարածքում` 200 քմ, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի հարակից սարալանջին` 3000 քմ, Ողջաբերդ և Ջրվեժ գյուղերի միջանկյալ հատվածում ` 1 հա մակերեսով խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը