Լրահոս

03.10.2012 17:18


Բիշկեկում անկարգություններ են տեղի ունեցել

Բիշկեկում անկարգություններ են տեղի ունեցել

Ինչպես տեղեկացնում է Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը, Բիշկեկում իրավիճակը արդեն կայունացել այն բանից հետո, երբ բողոքի ցույցի մասնակիցները փորձել են ուժով մտնել կառավարության նստավայր։ Ոստիկանությունը  ցուցարարներին ցրել է։

«Տուժածների քանակի մասին տեղեկությունները այժմ ճշտվում են, մենք ճշտում ենք, թե քանի հոգի է դիմել բժշկական օգնության»,–հայտարարել է Ղրղզստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նաև տեղեկություններ կան, թե ցույցի մի քանի մասնակից արդեն ձեռբակալված է։ Ցույցը կազմակերպել էր ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունը։   

Այս խորագրի վերջին նյութերը