Լրահոս

05.10.2012 11:12


Շրջվել են մեքենաներ

Շրջվել են մեքենաներ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։35-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի Օգոստոսի 23 փողոցի 6-րդ շենքի (պահածոների գործարան) մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2109» մակնիշի 22 ՍՍ 543 պ/հ  ավտոմեքենան շրջվել է: Պատահարի հետևանքով սրահում գտնվողներից 1978թ. ծնված Մելքոն Մինասյանը տեղում մահացել  է, 1948թ. ծնված Հրաչ Դավթյանը, մինչ փրկարարների ժամանումը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ 1988թ. ծնված Արման Գասպարյանին փրկարարները հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: Վերջինիս տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ա. Գասպարյանի և Հ. Դավթյանի առողջական վիճակը ծանր է:

 ***

Նույն օրը՝ ժամը 23։23-ին, տեղեկություն է ստացվել, որ Lոռու մարզի Ձորագետ գյուղում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 30 ՏՍ 912 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Էդուարդ Գևորգյան), դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Փամբակ գետը: Պատահարի հետևանքով Է. Գևորգյանը, մինչ փրկարարների ժամանումը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը