Լրահոս

05.10.2012 13:04


Մահացու պատահար Արտաշատ-Շահումյան ճանապարհին

Մահացու պատահար Արտաշատ-Շահումյան ճանապարհին

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատ-Շահումյան ճանապարհին` «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտ, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի ինքնությունը պարզվում են) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հենասյանը և շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող՝ 1978թ. ծնված Մելքոն Մինասյանը տեղում մահացել է, իսկ 1948թ. ծնված Հրաչ Դ.-ն և 1988թ. ծնված Արման Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը