Լրահոս

05.10.2012 19:40


Լեդի Գագան մերժել է Մադոնային

Լեդի Գագան մերժել է Մադոնային

Մեր ժամանակների ամենաէպոտաժային երգչուհի Լեդի Գագան մերժել է ոչ պակաս հայտնի Մադոնայի Նյու-Յորքի «Յանկի» մարզադաշտում նախատեսված համերգին զուգերգով հանդես գալու առաջարկը: Լեդի Գագան իր որոշումը պատճառաբանել է խիստ զբաղվածությամբ։ Իր հերթին երգչուհու մենեջեր Վինսենթ Գերբերտը նշել է, որ Գագայի մերժումը պայմանավորված չէ Մադոննայի և Լեդի Գագայի միջև առկա  վատ հարաբերություններով։

Հիշեցնենք, որ 2011թ. Մադոննայի և Լեդի Գագայի միջև մեծ վեճ էր ծագել՝ կապված Լեդի Գագայի «Այսպիսին ծնված» երգի հետ: Այն ժամանակ Մադոննան հայտարարել է, որ երգը կասկածելի նմանություն ունի իր հայտնի «Express Yourself» հիթի հետ, իսկ հուլիս ամսին Մադոննան բեմից հայտարարել է, որ «Այսպիսին ծնված»-ի մեծ երկրպագուն է, քանի որ մասնակցել է այդ երգի ստեղծմանը, իսկ նմանակումը շողոքորթության ամենաանկեղծ դրսևորումն է: 

Այս խորագրի վերջին նյութերը