Լրահոս

05.10.2012 22:27


Մոնթեի կինը Օսկանյանի «գործի» մասին

Մոնթեի կինը Օսկանյանի «գործի» մասին

Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հայտարարություն էտարածել Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը: 

«Բազմաթիվ այլ նորմալ հայերի նման ես նույնպես հիասթափված եմ մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից: Այն դեպքում, երբ մեկ-երկու անբարյացակամ հարևաններ բարձրացնում են իրենց միջազգային վարկը, որին ամենևին արժանի չեն, Երևանի շատ պաշտոնյաներ վերացնում են այն, ինչ մնացել է Հայաստանի՝ ժամանակին ունեցած բարի համբավից:

Իշխանության չարաշահման վերջին դրսևորումը Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված սին գործն էր: 1990-ականների սկզբի ահավոր օրերին Վարդանն իր ընտանիքի հետ եկել և մշտապես հաստատվել էր Երևանում: Տարիների ընթացքում ծանր պայմաններում նա ծառայել է երկրին: Եվ այսօր նա դառնում է այդ կառավարության պաշտոնյաների չարաշահման զոհը, որոնց այդքան փայլուն ներկայացրել է ժամանակին: Սակայն Օսկանյանի դեմ հարուցված գործից ավելի շատ ինձ անհանգստացնում է այն փաստը, որ նրան մեղադրանքներ են հասցեագրում շահամոլ այնպիսի գործիչներ, որոնք անձամբ ներգրավված են կասկածելի գործունեության մեջ և որոնցից շատերը շարունակապես կործանում են նույնիսկ մեր երկրի ֆիզիկական գոյությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը