Լրահոս

06.10.2012 11:45


Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 100 հազ.–ին

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը մոտենում է 100 հազ.–ին

Թուրքիայի տարածքում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը մոտենում է 100 հազ.-ի սահմանագծին: Այս պահին նրանք 96 397–ն են : Փախստականներին տեղավորել են  վրանային 13 ավանում,  ընդունման 1 ժամանակավոր կետում և  տնակային 1 ավանում, որոնք գտնվում են 7 նահանգներում:

2011թ. ապրիլից Թուրքիա է եկել ավելի քան 137 հազ. սիրիացի փախստական: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցի 100 000-ը, ապա երկիրը պատրաստ կլինի իրեն սահմանակից Սիրիայի շրջաններում ձևավորել, այսպես կոչված, «անվտանգության գոտի»:

Այս խորագրի վերջին նյութերը