Լրահոս

06.10.2012 12:14


Պատահարներ մայրաքաղաքում

Պատահարներ մայրաքաղաքում

Հոկտեմբերի 4-ին` ժամը 22:20-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է փողոցի կենտրոնական մասում տեղադրված բետոնե միջնապատին:

Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, «Մերսեդես Բենց Ե-220» մակնիշի ավտոմեքենան Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևանի Արամի և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
 Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին` ժամը 17:30-ին, «ԲՄՎ-752» մակնիշի ավտոմեքենան Փափազյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել իննամյա մի տղայի:
Վարորդը տուժողին նույն ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին` ժամը 20:00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի և Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Կորզա» մակնիշի ավտոմեքենաի:
«Սամանդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը