Քաղաքական

06.10.2012 12:36


Շարմազանովը Խաչիկյանից չի թռնում

Շարմազանովը Խաչիկյանից չի թռնում

«7օր»–ը ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է՝ հավատո՞ւմ է (հատկապես հաշվի առնելով, որ բավական մոտ հարաբերություններ է ունեցել Խաչիկյանի հետ), որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ–ական և արդեն ձերբակալված Վազգեն Խաչիկյանն իր մարդկային որակների տեսանկյունից ի վիճակի էր կենսաթոշակային համակարգում լայնամասշտաբ խախտումներ իրականացնել և գումարներ յուրացնել։

–Մենք հիմա էլ ենք մոտ։ Ես իմ ընկերներից երբեք չեմ թռնում։ Եղել ենք և այժմ էլ ընկերներ ենք,–նախ արձագանքել է Է. Շարմազանովը, այնուհետ ընդգծել, որ իրավապահ մարմիններին պետք է հնարավորություն տալ ուսումնասիրել կատարվածը, իսկ անկախ ընկերական հարաբերություններից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից` իրավախախտները պետք է պատժվեն։

Նշենք, որ բացի երկար տարիների ընկերներ լինելուց, Վազգեն Խաչիկյանը նաև Էդուարդ Շարմազանովի հարսանիքի քավորն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը