Լրահոս

06.10.2012 12:56


Զորավարժություն` պահեստազորի մասնակցությամբ

Զորավարժություն` պահեստազորի մասնակցությամբ

Ամփոփվեցին սեպտեմբերի 22-30-ը ՊԲ առանձին կադրային զորամասերից մեկում տեսչական ստուգումների շրջանակում պահեստազորի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային և մարտավարական զորավարժությունների արդյունքները: Հարկ է նշել, որ զորավարժությունը, որի ընթացքին հետևում էին հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը և ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, աչքի է ընկել մարտավարական խնդիրների բազմազանությամբ, տարբեր ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցության արդյունավետությամբ, ինչպես նաև ղեկավարման և կատարողականության բարձր մակարդակով: Լինելով մասշտաբներով աննախադեպ, միջոցառումը ցույց տվեց, որ մեր պահեստազորայինները ոչ միայն գիտակցաբար են ըմբռնում հայրենիքի պաշտպանության գործում իրենց վերապահված դերակատարումը, այլև ունեն պատրաստականության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում նաև զորավարժության կրակային խոցման արդյունքները:

            Ամփոփելով միջոցառման արդյունքները, ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները արձանագրեցին, որ չնայած նկատված թերացումներին, որոնք հնարավորություն կտան առաջիկայում աշխատել առավել համակարգված ու նպատակային, այնուամենայնիվ այն արդյունավետ էր և փորձի առումով անփոխարինելի:

     ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը