Լրահոս

06.10.2012 13:41


«Արծիվ մահապարտները» ՊԲ-ում

«Արծիվ մահապարտները» ՊԲ-ում

Արցախյան հերոսական հաղթանակների կերտման գործում մեծ դեր ունեցած «Արծիվ մահապարտներ» զորագնդի զինծառայողներն օրերս այցելել էին ԼՂՀ, որոնց պատվին պաշտպանության բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում, որին ներկա էր նաև բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը ողջունեց հավաքվածներին, շնորհավորեց «Արծիվ մահապարտներին» զորագնդի կազմավորման 20-ամյակի առթիվ և անդրադարձավ արցախյան գոյամարտի նվիրյալների գործած սխրանքներին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև հյուրերը: Նշենք, որ ԼՂՀ նախագահի հրամանով թվով 158 «Արծիվ մահապարտներ» զորագնդի անդամներ պարգևատրվել են  «Արիություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով:

   ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը