Լրահոս

07.10.2012 14:18


«Մենք» շարժումը խիստ դատապարտում է իշխանության պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելը

«Մենք» շարժումը խիստ դատապարտում է իշխանության պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելը

«Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը բացասական է վերաբերվում ՀՀ Կառավարության հոկտեմբերի 6 -ի որոշմանը`Կառավարական թիվ 2-րդ մասնաշենքը `Արտաքին Գործերի Նախարարության շենքը, վաճառելուն «Տանգո» ընկերությանը: Նմանատիպ գործարքներ կատարելիս պետք է հաշվի առնել նաև քաղաքացու կարծիքը և դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, քանի որ այդ շենքը սեփականություն չէ, որը ցանկության դեպքում կարելի է վաճառել` փոխելով դերը և նշանակությունը: «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը խիստ դատապարտում է այս քայլը` հայրենի իշխանության պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելը: Կո’չ ենք անում բոլոր կազմակերպություններին և շարքային քաղաքացիներին, ովքեր սրտացավորեն են վերաբերվում իրենց քաղաքի հնագույն շինություններին բարձրաձայնել իրենց կարծիքը: Ի վերջո մենք ենք մեր քաղաքի տերերը:

Այս խորագրի վերջին նյութերը