Լրահոս

08.10.2012 09:46


Նոբելյան շաբաթը մեկնարկում է

Նոբելյան շաբաթը մեկնարկում է

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Շվեդիայում կհայտարարվի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան դափնեկրի անունը, ինչով էլ կազդարարվի Նոբելյան 111-րդ շաբաթի մեկնարկը։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Սթոքհոլմում հոկտեմբերի 9-ին կհայտարարվի ֆիզիկայի Նոբելյան հանձնաժողովի որոշումը, հոկտեմբերի 10-ին` քիմիայի, հոկտեմբերի 12-ին Օսլոյում` խաղաղության դափնեկրի անունը: Տնտեսագիտական  մրցանակի հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 15-ին: Շվեդիայի ակադեմիան դեռևս չի հայտարարել գրականության ոլորտում իր որոշման հրապարակման ամսաթվի մասին, սակայն  դա ավանդաբար տեղի է ունենում հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկում: 

 

Այս խորագրի վերջին նյութերը