Լրահոս

08.10.2012 10:18


Արտակ Եղիազարյանը մտափոխվել է. նա Ավանում չի առաջադրվի

Արտակ Եղիազարյանը մտափոխվել է. նա Ավանում չի առաջադրվի

Լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո առաջինը հայտարարեց, որ ցանկանում է Ավանում առաջադրվել, մտափոխվել է։ Նա հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Ավանի հարգելի բնակիչներ,
Դեկտեմբերի 2-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ Ավանի թիվ 1 ընտրատարածքում. հոկտեմբերի 8-ին մեկնարկում է առաջադրման գործընթացը: Ինչպես շատերդ գիտեք, ես հայտարարել էի առաջադրվելու մտադրության մասին: Այս պահին ես կարծում եմ, որ իմ առաջադրվելը նպատակահարմար չէ եւ հայտարարում, որ չեմ առաջադրվելու հետեւյալ նկատառումներից ելնելով. 
ա. Ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք ես, ցավոք, չունեմ: 
բ. Մեր երկրում ձեւավորված ընտրական արատավոր համակարգի պայմաններում, կարծում եմ, ընդդիմությունը չպետք է փոշիացնի իր ձայները, եւ նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում պետք է հանդես գա մեկ միասնական թեկնածուով:
գ. Ուժերիս ներածին չափով եւ ողջամտության սահմաններում աջակցելու եմ ընդդիմության՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ներկայացուցչին, եւ բոլոր ընկերներիս, ծանոթներիս ու պարզապես մեր երկրի, մեր թաղամասի ապագայով մտահոգ մարդկանց կոչ եմ անում իրենց ձայնը տալ ընդդիմադիր թեկնածուին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը